Պակիստանում 4 մարդու կախաղան են բարձրացրել, որոնց զինվորական դատարանը մահվան էր դատապարտել՝ 2014 թվականին Փեշեվարում դպրոցի վրա հարձակմանը մասնակցելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Մահապատժի մասին պաշտոնական տեղեկություն չի եղել, սակայն այդ տվյալները հաստատում են մի քանի աղբյուրներ Պակիստանի դատական մարմիններում:
Մահապատժի ենթարկվածները եղել են «Թալիբան» ահաբեկչական շարժման բջիջներից մեկի անդամներ:
Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերին գրոհայինները հարձակվել էին դպրոցի վրա, որի հետեւանքով մահացել էր շուրջ 140 մարդ, մեծ մասը՝ երեխաներ:





























