Հայաստանի տարածքում Հանրապետության տարածքում, դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: Հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաեւ բուք, մերկասառույց եւ տեսանելիության անկում:

Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը՝ 0+2 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1-5,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1-5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1-5,

Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ -1-3,

Տավուշում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-6, ցերեկը՝ -1-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+2,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+2,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1-5,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ 0+5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0-3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ 0+3: