ՌԴ Պրիմորիեի կենդանաբանական այգում Ամուր վագրը սկսել է այծ Տիմուրին որսորդության դասեր տալ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով հաստատության տնօրեն Դմիտրի Մեզենցյովին։ «Վագրը երբեմն զբոսանքի ժամանակ իրեն պահում է ասես որսի դուրս եկած լինի։ Տիմուրը ընդօրինակում է նրա վարքը, մի փոքր նմանակում, սակայն դժվար թե սկսի որս անել»,- ասել է Մեզնեցյովը։

Նախօրեին Տիմուրին վախեցրել էր այգու աշխատակիցը, որը փորձել էր նրան քնարան տանել։ Այծը փախել էր վագրի մոտ։ Ինչպես նշել է Մեզենցյովը, այծը մարդկանց թշնամի է համարում։