Եվրամիության քաղաքական առաջնահերթությունը Բրիտանիայի պահպանումն է ԵՄ կազմում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը The Guardian-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ինքն անձամբ պայմանավորվել է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ՝ ավարտել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունները Բրյուսելում դեկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթաժողովում: Տուսկն ընդգծել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա:
«Ես վերջնական նախագիծ չունեմ: Լրիվ հնարավոր է նախապատրաստել այդ փաստաթուղթը դեկտեմբերին»,-հավելել է նա, հաղորդում է Gazeta-ն:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ գլխավոր քաղաքական առաջնահերթությունն է օգնել Քեմերոնին հաղթել հանրաքվեի ժամանակ: «Ես կասկած չունեմ, որ գլխավոր նպատակը Բրիտանիայի պահպանումն է ԵՄ կազմում»,-ընդգծել է նա:





























