Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզարա Սուբարիի մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարի պահին  նախարարը նույնպես մեքենայի մեջ է եղել։

Ըստ առկա տեղեկությունների՝ նախարարի մեքենան բախվել է տաքսուն, որի վարորդը միջադեպից մահացել է, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, Սոզար Սուբարին եւ նրա վարորդը չեն տուժել։