Հրազդանում դեկտեմբերի 1-ին որդին ծեծի է ենթարկել տարեց հորն ու մորը: Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ ծնողներին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձը՝ Հայկազ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Հրազդանի բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ ծեծի ենթարկվածներից տարեց կինը՝ 84-ամյա Աղավնի Հ.-ն է, որը տարբեր մարմնական վնասվածքներով այժմ գտնվում է հիվանդանոցում:





























