Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները դարձյալ չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել
Ինչպես տեղեկացրել է ազգային «Ալ-Վատանիյա» լրատվական գործակալությունը, Պլաս դ’Էթուալ պալատում հավաքված օրենսդիրների քանակը բավարար չի եղել քվեարկություն անցկացնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Քվորումի բացակայության պատճառով նախագահ Նաբիհ Բերրին արդեն 32-րդ անգամ հետաձգել է ընտրությունը` այս անգամ այն նշանակելով դեկտեմբերի 16-ին: Քվեարկության համար անհրաժեշտ էր 128 պատգամավորից 86-ի ներկայությունը, սակայն դահլիճում, գործակալության տվյալների համաձայն, երրորդ զանգից հետո 39 մարդ էր հավաքվել:





























