Սյունիքի մարզում նոյեմբերի 29-ին ամուսնուն կացնով եւ մուրճով սպանելու մեջ կասկածվող Հազավարդ Աբգարյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ նախնական տեղեկություններով, նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի Բարաբաթում գյուղում Հազավարդ Աբգարյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն՝ 76-ամյա Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: