ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է գրավել Թուրքիայի հարավային հատվածը` կասեցնելու «Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինների կողմից այդ երկիր նավթի մատակարարումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի` դեկտեմբերի  2-ին, «Նորությունների ռուսական ծառայության» եթերում: 

Քաղաքական գործչի կարծիքով, դա նավթի հոսքը կանգնեցնելու միակ միջոցն է.  «թուրքերը ոչինչ չեն փակի, այդ փողը նրանց համար է»: «ՄԱԿ-ի մանդատ ստանալ եւ ռուսական, գերմանական, միացյալ զորքը, ինչպես ժամանակին ՄԱԿ-ի զորքը Կորեա մտավ,  ամբողջ Հարավային Կորեան գրավեց` պաշտպանելու համար», - պարզաբանել է Ժիրինովսկին` հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին եւ նրա ընտանիքին անհրաժեշտ է հանձնել Հաագայի միջազգային դատարանին: 

Քաղաքական գործչի կարծիքով, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքը եւս անհրաժեշտ է ազդեցության գոտիների բաժանել: