Հայաստանում ուժի մեջ կմտնի արտասահմանյան հումքը եվրասիականով փոխարինելու հնարավորությունը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 3-ին Կառավարության նիստում։

Այսպիսով՝ երրորդ երկրներից վերամշակման համար Հայաստան ներկրված հումքը հնարավոր կլինի փոխարինել ԵՏՄ անդամ երկրներից ներկրված հումքով՝ առանց ժամանակավոր ներմուծման ռեժիմի փոփոխությունների։ Դա թույլ կտա գործարարներին անհրաժեշտության դեպքում հումք ներկրել ԵՏՄ երկրներից՝ չբախվելով լրացուցիչ ընթացակարգային խնդիրների։

Նշենք, որ նմանատիպ կարգ է հաստատվել նաեւ Ռուսաստանում։