Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպը մեկնաբանելով, ասել է, թե միայն Ալլահը գիտե, թե նրանք ինչու արեցին դա:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու արեցին դա: Ցանկացած հարց կարելի է լուծել լրիվ այլ եղանակով: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ ամենազգայուն հարցերի վերաբերյալ: Միայն Ալլահը գիտե, թե նրանք ինչու արեցին դա», - ասել է Պուտինտ, գրում է Gazeta-ն:
ՌԴ նախագահը հավելել է, որ «հավանաբար Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխող հանցախմբին` նրան զրկելով բանականությունից ու դատողությունից»:
«Մենք դեռեւս շատ կհիշեցնենք այն մասին, ինչ արեցին եւ նրանք շատ անգամներ կափսոսան արածի համար: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել», - ասել է Պուտինը:





























