ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռուսաստանցի զինվորականները կռվում են առաջին  հերթին Ռուսաստանի համար։ Այս մասին նա հայտնել է Դաշնային ժողովի առջեւ ամենամյա ելույթի ժամանակ։

«Մենք գիտենք, թե ովքեր էին ցանկանում տապալել անցանկալի ռեժիմները, կոպտորեն փաթաթել իրենց կանոնները։ Շիլան եփել են, պետականությունը՝ քանդել, իսկ հետո, ինչպես մեզ մոտ ասում են, ուղղակի լվացել ձեռքերը՝ ճանապարհ բացելով արմատականների եւ ահաբեկիչների համար։ Սիրիայում կռվող գրոհայինների թվում քիչ չեն Ռուսաստանի եւ ԱՊՀ ներկայացուցիչները։ Եթե Սիրիայում հաղթեն գրոհայինները, նրանք անպայման կհայտնվեն Ռուսաստանում, որպեսզի վախ սերմանեն մարդկանց շրջանում»,- ասել է Պուտինը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրին։ Նրա խոսքով՝ հենց ռուսական զենքն է արդյունավետ պայքարում, փոխանցում է Gazeta-ն։