ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի առջեւ ամենամյա ելույթի ժամանակ ասել է, որ միջազգային հանրությունը ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է «հզոր բռունցք» ստեղծի։

«Այսօր մենք նորից դեմ առ դեմ կանգնել ենք բարբարոս գաղափարախոսության դեմ եւ իրավունք չունենք թույլ տալու, որ նորելուկ խավարամիտները հասնեն իրենց նպատակին։ Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր վեճերն ու տարաձայնությունները, ստեղծել միասնական բռունցք, հակաահաբեկչական ճակատ, որը կգործի ՄԱԿ հովանու ներքո, միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն հիմա պարտավոր է իր ավանդը ներդնել ահաբեկչության դեմ պայքարում, փոխանցում է Gazeta-ն։