Գերմանական KfW զարգացման բանկը Հայաստանին 83 մլն եվրո վարկ կտրամադրի էլեկտրացանցերի զարգացման համար: Վարկի նախագիծը հաստատվել է Հայաստանի կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ընթացքում՝ «Էլեկտրամատակարարումների կովկասյան ցանց» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:
«Այդ գումարները օգտագործվելու են Սեւանի ափին Դդմաշեն գյուղում 400/220 կՎ հզորության խոշոր ենթակայանի շինարարության, նաեւ էլեկտրամատակարարման գծերի վերականգնման համար: Ենթակայանը կօգնի ապահովել Հայաստանի ու Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցումները ու կհամալրի անհրաժեշտ ենթակառուցվածքը, որի հիմնական վարկատուն դարձյալ KfW–ն է եղել՝ նշված ծրագրի նախորդ փուլերի շրջանակում: Ծրագիրը ներառում է նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ 400 կՎ թողունակության էլեկտրամատակարարման գծերի, 1050 ՄՎտ հզորության մշտական հոսանքի սահմանային ագույցի, նաեւ հայ- վրացական սահմանի մոտ գտվող Այրում ավանում 500/400 կՎ հզորության ենթակայանի շինարարությունները:
Երկրորդ փուլի համար վարկը տրամադրվելու է 15 տարով, 5 տարի արտոնյալ ժամանակաշրջանով, իսկ տոկոսադրույքը կորոշվի ստորագրման պահին:





























