Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության (ՀԱԱԵԿ) միջեւ տնտեսական գործընկերության ստեղծման հարցը:
«Առաջարկում եմ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ մասին խորհրդակցություններ ստեղծել ՇՀԿ-ի եւ ՀԱԱԵԸ-ի անդամ պետությունների, ինչպես նաեւ ՇՀԿ-ին միացող պետությունների հետ հնարավոր տնտեսական գործընկերության ձեւավորման շուրջ», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով, այդ երկրները միասին համաշխարհային տնտեսության գրեթե մեկ երրորդն են կազմում իրենց գնողականությամբ, գրում է Gazeta-ն:




























