Սիրիայում կայուն կարգավորման հասնել հնարավոր չէ առանց ահաբեկչական կազմակերպությունների ցանկը վերջնականապես համաձայնեցնելու: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդումէ ՏԱՍՍ-ը:

«հանցագործություն է խաղալ ահաբեկիչների հետ՝ հույս ունենալով օգտագործել նրանց սեփական շահերի համար: Վերջապես չի կարող որեւէ արդարացում լինել ահաբեկիչներին ռազմական օգնություն ցուցաբերելու ճանապարհով խափանել հակաահաբեկչական պայքարը, ինչպես դա եղավ Սիրիայի երկնքում նոյեմբերի 24-ին»,-հայտարարել է Լավրովը:

Սակայն ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ ահաբեկչական կազմակերպությունների ցանկերի միասնականացումը հեշտ չի լինելու:

Ավելի վաղ Լավրովը պահանջել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել այն խմբավորումներին, որոնք գնդակահարել էին «Սու-24»-ի օդաչուին: