Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի Արմավիրի մարզի գյուղացիների հողի հարկն ու ոռոգման վճարը, որոնք այս տարվա օգոստոսի 22-ին եւ հոկտեմբերի 4-ին տուժել են կարկուտից: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստում:
Ընդհանուր առմամբ, գյուղացիներին կհատկացվի շուրջ 97 մլն դրամ (մոտ 201 հազար դոլար), այդ թվում մոտ 8,9 մլն դրամ հողի հարկ, 86,2 մլն դրամ ջրի վարձ եւ 1,9 մլն դրամ ջերմոցային տնտեսությունների վնասի փոխհատուցում Թուրքիայի հետ սահմանակից Մարգարա գյուղում:





























