Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներին զենք ուղարկելը բացահայտած լրագրողներ Ջան Դյունդարի եւ Էրդեմ Գյուլի ձերբակալության դեմ բողոքի ակցիայով են հանդես եկել FEMEN-ի Թուրքիայի ներկայացուցիչները։
Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ FEMEN-ի ակտիվիստուհիներից մեկը մերկացել է։ Նրա մարմնի վրա գրված է եղել. «Ջան Դյունդար, Էրդեմ Գյուլ. Նրանք միայնակ չեն»։
FEMEN-ի էջում հիշյալ ակցիայի հետ կապված եղել է հետեւյալ գրությունը. «FEMEN-ը մամուլի ազատության կողքին է եւ դեմ մամուլի դեմ ճնշումներին»։
Նշենք, որ Ջան Դյունդարը եւ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Թուրքիայի Ազգային հետախուզության կողմից Սիրիայի ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին լրատվամիջոցներում հայտնելու համար։





























