ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շահերի առաջ մղման գործակալությունը Աֆղանստանի մասնավոր առանձնատներում իր մի քանի աշխատակցի եւ հյուրի պահպանության եւ ապրելու համար 150 մլն դոլար է ծախսել: Հինգշաբթի նան տվյալներ են ներկայացվել Աֆղանստանում վերակառուցման հարցերով ԱՄՆ-ի գլխավոր վերահսկիչ Ջոան Սոպկոյի զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Սոպկոն նամակ է հղել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին:
«Եթե պետական ծառայողները դրա փոխարեն տեղավորվեին Աֆղանստանում Պաշտպանության նախարարության տարածքներում, հարկատուները, ակներեւաբար, տասնյակ միլիոնավոր դոլարներ կխնայեին»:
Վերահսկիչի գրասենյակի գնահատականներով, եթե այս խումբը տեղավորվեր գերատեսչական տարածքում կամ Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, խմբի ընդունումը հարկատուների համար 1,8 մլն դոլար կարժենար կամ էլ ընդհանրապես լրացուցիչ ծախսեր չէր պահանջի:





























