Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) որոշում է ընդունել Ուկրաինային 100 մլն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում, տեղեկացնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը: Այդ մասին Կիեւում հայտնել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Թոմաս Ֆրելեսենը:
«Եվրահանձնաժողովը երեկ որոշել է Ուկրաինային ապակենտրոնացման ոլորտում լուրջ օգնություն տրամադրել` 100 մլն եվրո», — ասել է նա, հավելելով, որ եվրոպացի փորձագետները Ուկրաինային կօգնեն ապակենտրոնացման հարցում:





























