Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպում են ունեցել Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստի շրջանակում եւ քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցը, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը, գրում է Gazeta-ն:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների որոշ հարցեր, Լիբանանի իրավիճակը, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտությունը` այս երկրում ահաբեկչության դեմ պայքարի եւ քաղաքական կարգավորման հեռանկարի կարեւորմամբ», — ասվում է հաղորդագրության մեջ:





























