Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունը կարող է մի քանի տարի ձգվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Ավելի վաղ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Բրիտանիան այլ երկրներից մեծ աջակցություն է ստանում ԻՊ-ի դեմ պայքարում:
Բրիտանական Tornado կործանիչները դուրս են եկել Կիպրոսում տեղակայված «Ակրոտիրի» ավիաբազայից՝ Սիրիայում ԻՊ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար:





























