Ինը մարդ վիրավորվել է դեկտեմբերի 2-ին Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում գտնվող հիվանդանոցին արաբական դաշինքի հասցրած ավիահարվածի հետեւանքով: Հինգշաբթի Ժնեւում այդ մասին տեղեկացրել է «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins Sans Frontieres) կազմակերպությունը:

«Սաուդյան Արաբիայի ղեկավարած դաշինքը հարված է հասցրել Հարավային Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային առողջապահական կազմակերպության ղեկավարած հիվանդանոցին, - ասվում է հաղորդագրության մեջ: Բոլոր վիրավորները, որոնց թվում հիվանդանոցի երկու աշխատակից կա, տեղափոխվել են այլ բուժհաստատություններ, որոնք կազմակերպության վարույթում են, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:    http://tass.ru/

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, արաբական դաշինքը   «տեղեկացվել էր հիվանդոցի գտնվելու ճշգրիտ վայրի եւ գործունեության մասին: Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» առաքելության ղեկավար Ժերոմ Ալենի խոսքով, հիվանդանոցների կոորդինատները «կանոնավոր կերպով փոխանցվում են Սաուդյան Արաբիայի ղեկավարած դաշինքին»: Վերջին անգամ դա տեղի է ունեցել նոյեմբերի  29-ին:

«Քաղաքացիական անձանց եւ հիվանդանոցների ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է,- նշել է նա:  Չի կարելի վնաս հասցնել քաղաքացիական անձանց, որոնք ձգտում են  բուժհաստատություններում բուժում ստանալ»: Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս ավիահարվածներով Հայդանում ոչնչացվել   էր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը: