Գերմանիան ցանկանում է Սիրիա ռազմական միջնորդության շրջանակներում 550 զինվոր տեղակայել հարավթուրքական Ինջիրլիք ավիաբազայում։ Զինվորները պետք է հսկողություն իրականացնել գերմանական 6 «Տորնադո» համալիրների նկատմամբ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները։
Գերմանիայի ՊՆ-ն արդեն եկող շաբաթ 2 «Տորնադո» է ուղարկելու Ինջիրլիք։ Բացի այդ, նրանք ուզում են տանկեր-ինքնաթիռ տեղակայել թուրքական բազայում։





























