Բրիտանացի պատմաբան Ջեյմս Շերվուդը արխիվներ է հրապարակել, որոնք մատնանշում են, որ Ուինսթոն Չերչիլը լոնդոնյան Henry Poole & Co. ընկերությանը պարտքեր է ունեցել: Պետական գործիչը հրաժարվել է ընդհանուր առմամբ 197 ֆունտ վճարել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ին:

Ընկերությունը Չերչիլին սպասարկել է մանկությունից: 1937 թվականին, 60-ամյա համագործակցությունից հետո, ֆիրման նախկին վարչապետին հիշեցրել է պարտքերի մասին: Գործիքը սարսափելի զայրացել է ու այլեւս չի օգտվել Henry Poole & Co.-ի ծառայություններից: Այժմյան փոխարժեքով, նրա պարտքի ընդհանուր գումարը կազմում է 12 հազար ֆունտ սթեռլինգ:

Պարզվել է, որ ընկերության հաճախորդներից են եղել նաեւ Ալեքսանդր 3-րդ կայսրը, Եղիզաբեթ 2-րդ թագուհին, գեներալ Շառլ դե Գոլը, պետական գործիչ Բենջամին Դիզրաելին, Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, նկարիչ Անրի դե Տուլուզ-Լոտրեկը, գրողներ Բրեմ Սթոքերը եւ Ուիքլի Քոլինզը:

Henry Poole & Co-ն ընտանեկան ընկերություն է, որը 1806 թվականին հիմնել է Հենրի Փուլը: Ընկերությունում պահպանվում են հաճախորդների պատվերների եւ չափսերի գրառումները՝ 1846 թվականից մինչ այսօր: