Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը կոչ է արել աղջիկներին ամուսնացնել 20 տարեկանից հետո միայն: Այս մասին հաղորդում է «Ռադիո Օզոդլիկ»-ը:
Նոյեմբերի վերջին Նամանգանի շրջան այցի ժամանակ Կարիմովը հստակ հանձնարարականներ է տվել գործադիր իշխանության մարմիններին: Մասնավորապես, դատախազներին հանձնարարել է վերահսկել պատանի տարիքում ամուսնությունները:
Ըստ Lenta-ի, վաղ ամուսնությունները կանխելու մասին նախագահի նկատողությունը տեղական իշխանությունները որպես հստակ գործողության ուղղակի հրահանգ են ընդունել:





























