Ռուսաստանը Սաուդյան Արաբիային կոչ է անում ոչ ոքի չբացառել սիրիական ընդդիմության հանդիպումից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սաուդյան Արաբիան ցանկանում է ընդդիմադիրների հանդիպում անցկացնել, հիմնականում նրանց, որոնց հանդեպ բարեհաճ է»,- նշել է Լավրովը՝ հիշեցնելով, որ սիրիական ընդդիմության մոսկովյան հանդիպմանը բոլորն էին հրավիրվել:

Ըստ ՏԱՍՍ-ի, Ռուսաստանը զգուշորեն է վերաբերվում Սիրիայի ահաբեկիչներին «կիսաչափավոր» հայտարարելու, նրանց կիսագործընթացի ներգրավելու փորձերին:

Նախարարի խոսքով, կառավարության հետ բանակցություններում սիրիական ընդդիմության որեւէ խումբ չպետք է գերակշռի պատվիրակության կազմում: