Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը չպետք է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության պայման դառնա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմա մեր որոշ գործընկերներ ասում են, որ չեն կարող ԻԼԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի իսկական համակարգում ապահովել, քանի դեռ հայտնի չէ նախագահ Ասադի ճակատագիրը: Բայց այդ խնդիրը, կարծես, արդեն փակել ենք Վիեննայի հանդիպումների շրջանակում ընդունված փաստաթղթերում, որոնցում հստակ նշված է, որ միայն սիրիացի ժողովուրդը կարող է որոշել Սիրիայի ճակատագիրը: Այսքանով, իմ կարծիքով, ամեն ինչ ասված է»,- ասել է Լավրովը:





























