Ոստիկանությունը 12 ինքնաշեն ռումբ է հայտնաբերել Քալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողների տանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին:

Բացի այդ, պայթուցիկների պատրաստման մասին նյութեր եւ մի քանի հազար փամփուշտ են գտել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քալիֆորնիայի հրաձգության մեջ կասկածվողը կարող էր կապ ունենալ ծայրահեղական իսլամականների հետ:

Վերջին տվյալներով, հրաձգության արդյունքում 14 մարդ է զոհվել, 17 հոգի վիրավոր է: