ՕՊԵԿ-ը քննարկել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ նավթի գների հետ կապված իրավիճակը: Այս մասին իր ելույթի ժամանակ նշել է ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն:

«Սպառողների, ՕՕՊԵԿ-ի մեջ չմտնող նավթ արտադրողների, նավթային ընկերությունների ու ներդրողների հետ երկխոսությունն ու համագործակցությունն անհրաժեշտ է մեր ընդհանուր նպատակի՝ նավթային շուկայի կարգավորման համար: 2015-ին մենք տեսանք դրա դրական օրինակները, ներառյալ ՕՊԵԿ-ի երկու տեխնիկական հանդիպումներն այն երկրների հետ, որոնք չեն անդամակցում կազմակերպությանը: Մենք նաեւ այս տարի երկկողմ խորհրդակցություններ անցկացրինք Ռուսաստանի ու Չինաստանի հետ»,-ասել է ՕՊԵկ-ի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, կարտելն ակնկալում է, որ 2015-ին աշխարհում նավթի պահանջարկը կլինի օրական 1,5 մլն բարել: 2014-ին այդ ցուցանիշը եղել է օրական մեկ մլն բարել: