Հայաստանում մի խումբ մարդիկ մանկական երազանք ունեն ՝ նախագահ դառնալ նախագահական ընտրությունների միջոցով: Այս մասին դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, այդ մարդկանց թվում է, թե 2018 թ. լայն դուռ է բացելու այդ երազանքն իրականացնելու համար: «Բայց դա ընդամենն ինքնախաբեություն է: Մենք հայ ժողովրդին կոչ ենք անում լինել զգոն, կոչ ենք անում մասնակցել հանրաքվեին ու վճռական «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Ես ուզում եմ, որ ժողովուրդը գիտակցի դեկտեմբերի 6-ի կարեւորությունը»,- շետել է Ռուստամյանը: 25 տարի շարունակ, հիշեցրել է պատգամավորը, ՀՅԴ-ն խոսում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին, ու հիմա էլ շարունակում է հավատարիմ մնալ իր տեսակետին:

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցնելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: