Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը, իր կյանքի համար վախենալով, Գերմանիայում բարձրագույն կարգի զրահապատ եւս մի Mercedes է գնել, տեղեկացնում է The Telegraph պարբերականը:
Որոշ տվյալների համաձայն, հյուսիսկորեացի առաջնորդի ավտոպարկում հայտնված զրահապատ նոր մեքենան կարող է դիմանալ ականանետային համազարկի հարվածին: Մի շարք փորձագետների կարծիքով, երիտասարդ առաջնորդը դեռեւս զգում է, որ իր տեղի համար պոտենցիալ հավակնորդներ կան:
Հյուսիսային Կորեայից չներկայացած աղբյուրները տեղեկացրել են, որ Կիմ Չեն Ընի ավտոպարկի համալրումը տեղի է ունեցել դեռեւս 2015-ի հոկտեմբերին: Գնումն իրականացվել էր Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին պատկանող չինական ներդիր-ընկերության միջոցով: Իսկ Փհենյան փոխադրամիջոցը հասցվել է որպես ընդհանուր նշանակության բեռ:
Անկախ գնահատականների համաձայն, հյուսիսկորեական առաջնորդի զրահապատ նոր մեքենայի արժեքը կարող է հասնել մինչեւ 1,5 միլիոն դոլարի, տեղեկացնում է Newsru-ն:
Այս մեքենայից բացի, Կիմ Չեն Ընի ավտոմեքենաների պարկում եւս երկու զրահապատ Mercedes S600 լիմուզին կա, որոնք մասնակցել են 2014 հունիսի հանդիսավոր զորահանդեսին: Նրանք գլխավոր հրապարակով անցել են` շրջապատված ռազմական ստորաբաժանումներով:
Այդ մեքենաների նմուշային արժեքը մոտ 2,4 միլիոն դոլար է:




























