Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սոցցանցերի օգտատերերի քննադատությանն է արժանացել այն բանից հետո, երբ նրա մամուլի ծառայությունը Twitter-ում մոնտաժի հետքեր կրող լուսանկար է հրապարակել: The South China Morning Post-ը տեղեկացնում է, որ հանրության վրդովմունքն առաջացրած լուսանկարն անմիջապես հեռացվել է:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա փաստերն աղավաղել: Վարչապետը դա չի հանդուրժի», — Մոդիի շրջապատից չներկայացած պաշտոնյայի է մեջբերում Reuters-ը:
Մամուլի ծառայության հրապարակած լուսանկարում վարչապետը ուղղաթիռի խցիկից աչքի է անցկացնում երկրի` ջրհեղեղից տուժած շրջանները: Համանման լուսանկար էր հրապարակվել վարչապետի Twitter-ի էջում, սակայն դրա վրա ջրի տակ անցած թաղամասերը զգալիորեն պակաս հստակ են: Սոցցանցերի օգտատերերը մամուլի ծառայությանը մեղադրել են մի շարք կոլաժներ հրապարակելու համար, գրում Lenta-ն:




























