75 տարեկանում կյանքից հեռացել է է Տաջիկստանի Ուլեմների խորհրդի իսլամական կենտրոնի ղեկավար Ամոնուլո Նեմատզոդան, հայտնում է «ՌԻԱ նովոստին»: Նա տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ բուժվում էր արտասահմանյան կլինիկաներից մեկում: Հոգեւոր գործչի թաղման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին: Հանգուցյալի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նեմատզոդան ակտիվ հոգեւոր գործիչ է եղել, եւ հիմնականում պաշտպանում էր իշխանությունների դիրքորոշումը: Օրինակ, նա հավանություն է տվել իշխանությունների պահանջին՝ հոգեւոր պաշտամունքի բոլոր օբյեկտների, այդ թվում՝ մզկիթների պարտադիր գրանցման մասին:

Հասանելի է
русский



























