ՕՊԵԿ-ը չի աշխատում «Իսլամական պետության» հետ: Այն համագործակցում է միայն օրինական վաճառականների եւ գնորդների հետ: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլա Սալեմ ալ-Բադրին:
«ՕՊԵԿ-ն աշխատում է միայն այն վաճառականների եւ գնորդների հետ, որոնք օրինական բիզնես են վարում: Մենք ԻՊ-ի հետ նավթի առքուվաճառքի մասին փաստեր չունենք եւ հույս ունենք, որ ոչ մի կապ չի եղել»,- ասել է կազմակերպության ղեկավարը:




























