Չեչնիայում սեպտեմբերի 6-ին գնդակոծել են ՌԴ ներքին զորքերին պատկանող Mi-8 ուղղաթիռը, որը մթերք էր տեղափոխում ստորաբաժանումներից մեկին:

Օդանավը գնդակոծման տակ է հայտնվել Չեչնիայի Ուրուս-Մարտանի շրջանի Շալաժի բնակավայրի շրջանում, հաղորդում է  «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հյուսիսային կովկասում զորքերի խմբավորման շտաբը:

Գնդակոծման արդյունքում վնասվածքներ է ստացել գնդացրորդը: Չնայած արտակարգ միջադեպին, անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Այժմ պարզվում են միջադեպի հանգամանքները: