Սիրիայի երկնքում այնքան շատ երկրներ են գործողություններ իրականացնում, որ ամեն պահ կարող է անցանկալի միջադեպ գրանցվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե Սիրիայում ամեն պահի կարող են կրկին ճգնաժամային միջադեպեր գրանցվել, քանի որ Սիրիայի երկնքում մեծ թվով երկրներ են սկսել գործողություններ իրականացնել։ «Գնալով դժվարանում է այդ երկրների օդանավերի միջեւ միմյանց չվնասելու հանգամանքը։ Այդ պատչառով պետք է Սիրիայի հարցն անհապաղ լուծել»,-ասել է Դավութօղլուն։




























