Դերասան Սերգեյ Դանիելյանի մազերը բիզ-բիզ են, որովհետեւ չեն սանրվում: Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ դերասանը նման պատասխան է տվել օգտագերերից մեկի հարցին՝ եթե լիներ միլիարդատեր, էլի՞ մազերը չէր կտրի:

«Հիմա մազերս բիզ-բիզ է ոչ թե նրա համար, որ ես միլիարդատեր չեմ, կամ միլիարդատեր եմ, այլ ուղղակի չի սանրվում էդ անտերը, ես էլ արդեն զզվել եմ: Այ որ լրիվ քաչալանամ արդեն, որոշել եմ, լրիվ կկտրեմ Աշոտյանի նման ու կլինեմ գեղեցիկ, սիրուն տղամարդ»,- ասել է նա: