Եթե նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կազմակերպեր դերասանների հետ, Սերգեյ Դանիելյանը չէր գնա, դրա փոխարեն կնախընտրեր նախագահի հետ խաշ ուտել կամ սուրճ խմել:

«Այդ ֆորմատի մեջ ինձ չեմ տեսնում, կոստյումներով լուրջ մարդիկ ու ես: Նախագահի հետ խաշ կուտեի, կխոսեի, հարցեր ունեի իրան տալու որպես մարդ, ամուսին, ընտանիքի հայր, քաղաքացի: Նա մի մարդ է, որը չի կարողանում հանգիստ նստել սրճարանում: Պատկերացրեք, գնում եք փողոցով, ունեք շատ ու շատ թշնամիներ, մարդիկ, որոնք քեզ հարցեր կտան: Նա էլ ա չէ՞ միս ու արյուն, պատկերացնո՞ւմ եք էդ մարդու հոգում ինչ ա կատարվում: Ինձ դա ա ավելի շատ հետաքրքրում»,- այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան ասել է դերասանը: