Թբիլիսիում իրավապահներն ականապատ ավտոմեքենա են գտել: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, Toyota մակնիշի մեքենան գտել են Բախտրիոնի փողոցում:

Ականատեսների խոսքով, նռնակն ամրացված է եղել մեքենայի հատակին: Դեպքի վայրում սակրավորներ եւ քրեական փորձագետներ են աշխատում: Բնակչության տարհանում չեն իրականացրել:

«Այս փուլում ոչինչ չենք կարող հաստատել: Դեպքի վայրում իրավապահներ են աշխատում, եւ մանրամասները հայտնի կդառնան նրանց աշխատանքից հետո»,- հայտարարել են Վրաստանի ՆԳ նախարարությունում: