Եղվարդի ոռոգման ջրամբարը կթեթեւացնի Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (JICA) մասնագետների կողմից պատրաստվող ջրամբարի կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորման միջանկյալ շնորհանդեսի ժամանակ այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:
Ջրամբարի ծավալը պետք է կազմի 90 մլն խորանարդ մետր, եւ ամռանը՝ ոռոգման ակտիվ սեզոնին, այն պետք է թեթեւացնի Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը: 2015 թվականին ոռոգման նպատակով լճից 170 մլն խ.մ.-ի չափով ջրառ է կատարվել:
Բացի այդ, ըստ Հարությունյանի, ջրամբարը կօգնի պոմպային ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ՝ 3 մարզերի 27 համայնքներում տնտեսելով 28 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:




























