Հրաժարվելով Վրաստանի քաղաքացիությունից՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վիրավորեց ինչպես երկիրը, այնպես էլ նախագահի ինստիտուտը: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Այսօր Միխայիլ Սահակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: Իրավական տեսանկյունից, սա միակ գործընթացն է, որը ճանաչում է գործող օրենսդրությունը: Սա՝ իրավական տեսանկյունից: Իսկ քաղաքական տեսանկյունից այն, որ Սահակաշվիլին հրաժարվեց Վրաստանի քաղաքացիությունից, միայն կոշտ գնահատականի է արժանի, քանի որ այդպիսով նա վիրավորեց ինչպես նախագահի ինստիտուտը, այնպես էլ երկիրը»,- Անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:

Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրվկել է՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու պատճառով: