Ուկրաինան չի ծրագում առանց վերակազմավորման ՌԴ-ին վերադարձնել 3 մլրդ դոլարի պարտքը: Այս մասին ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Արեւմտյան գործընկերներից բացի, այլեւս ոչ ոք մեզ այն (պարտք) չի տա: Իհարկե, Յանուկովիչին 3 մլրդ դոլար տվեցին Ռուսաստանից, որն առանց վերակազմավորման մենք չենք վերադարձնի»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն նշել էր, որ Ուկրաինան դեռեւս Ռուսաստանից առաջարկներ չի ստացել 3 մլրդ դոլարի չափով պարտքի վերակազմավորման մասին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել էր, որ Ռուսաստանը համաձայն է վերակազմավորել ուկրաինական պարտքը՝ 3 տարվա ընթացքում՝ 2016-2018 թվականներին ամեն տարի 1 մլրդ դոլարի չափով վճարումներ կատարելու պայմանով: