Աֆղանստանի «Թալիբան» ծայրահեղական շարժման նոր առաջնորդ է դարձել Մուլավի Հայբաթուլլա Ախունզադան: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով պակիստանյան լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջերս նշանակված «Թալիբան»-ի առաջնորդ Մուլլա Մանսուրը մահացել է հրաձգության ժամանակ ստացած վերքերից:

Հուլիսի վերջին «Թալիբան»-ը պաշտոնապես հաստատել էր խմբավորման առաջնորդ Մուլլա Օմարի մահը, որին փոխարինող էր ընտրվել Ահթար Մոհամմադ Մանսուրը: Հաղորդվում էր, որ թալիբների որոշ հրամանատարներ հրաժարվել են ընդունել նոր առաջորդին: