Թուրքիայում շարունակվող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ զույգը կազմեցին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականները: Ռուսները, Դեվիդ Բլատի գլխավորությամբ, ոչ մի հնարավորություն չտվեցին Նոր Զելանդիայի հավաքականին` առավելության հասնելով 78:56 հաշվով:

Առաջնության բացահայտ ֆավորիտ ԱՄՆ-ի հավաքականը 1/8-րդ եզրափակիչում «թեթեւ մարզում» անցկացրեց Անգոլայի հավաքականի հետ: Ամերիկացիները հաղթեցին 121:66 հաշվով:

Քառորդ եզրափակիչի ԱՄՆ-Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: