Մալայզիայում հինգ մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, տեղեկացնում է Malaysian Insider-ը:
Ոստիկանության պետ Տանա Շրի Խալիդա Աբու Բաքարի խոսքով, ձերբակալվածների թվում եվրոպական երկրի քաղաքացի կա, որը Պինանգայում անգլերենի ուսուցիչ էր աշխատում: «Ավելի վաղ նա «Ալ Կաիդայի» անդամ էր եւ Աֆղանստանում ու Բոսնիայում ահաբեկչական գործողություների էր մասնակցում»:
Ձերբակալվածներից երեքը, որոնց ԻՊ-ի հետ կապված ջոկատի անդամներ են համարում, արտասահմանում ահաբեկչական գրոհներ կազմակերպելու համար կամավորների էին հավաքագրում: Մյուս երկուսին պատրաստվում են արտաքսել Մալայզիայից, տեղեկացնում է «Անձրեւը»:
Այս տարի` ավելի վաղ Մալայզիայում ԻՊ-ի հետ կապերի կասկածով 36 մարդ էին ձերբակալել:



























