Գվատեմալայում շարունակվում է ողբերգությունների շարքը:
Սողանքների զոհերի թիվը աճել է մինչեւ 45-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհերի մասին: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, զոհերից 25-ը ավտոբուսի ուղեւորներ են, որոնք մնացել են սողանքի տակ Նախուալա գյուղի մոտ:
Երկրի նախագահ Ալվարո Կոլոմը տեղի ունեցածն «ազգային ողբերգություն» է անվանել: Այս հանգստյան օրերին երկրին զգալի վնաս էր պատճառել «Ագաթա» փոթորիկը: Այդ ժամանակ զոհվել էր 165 մարդ, հազարավորները մնացել էին առանց տանիքի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սեպտեմբերի 6-ին Գվատեմալայի հյուսիս-արեւմուտքում ատվոբուսն ընկել էր ձորը: Հինգ մարդ զոհվել էր, 35-ը վնասվածքներ էին ստացել: Շաբաթ օրն էլ Նախուալա գյուղի մոտ սողանքը ծածկել էր մի ավտոբուս:





























