Ահաբեկչական «Իսլամական պետությունը» Թուրքիայի Այնթափ քաղաքում մահապարտ ահաբեկիչների հանդերձանք արտադրող արտադրամաս է ստեղծել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը ուսումնասիրել է Անկարայի ահաբեկչության մահապարտ ահաբեկչի կապերը Այնթափ քաղաքում գտնվող ԻՊ-ի բջիջների հետ, որից հետո գործողություն է իրականացվել Այնթափում ԻՊ-ի բջիջներին պատկանող մի պահեստում, որտեղ հայտնաբերվել է մահապարտ ահաբեկչի համար նախատեսված պարագաներ՝ սկսած պայթուցիկ նյութերից, մինչեւ մահապարտի գոտիներ։
Պարզվել է, որ մահապարտների համար նախատեսված հանդերձանքը ոչ թե դրսից է բերվել, այլ կարվել հենց Այնթափում։




























