Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանը ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Երեւանի քաղաքապետարանի որոշումը` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն արգելելու մասին: Փաստաբանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել քաղաքապետարանի կայացրած որոշումը` պնդելով, որ կայացվել է ապօրինի որոշում, քանի որ այն պահին, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչները իրազեկել են հանրահավաքի մասին, քաղաքապետարանի միջոցառումների գրանցման մատյանում նույն օրվա համար ոչինչ գրանցված չի եղել: Իսկ դա նշանակում է, որ ոչինչ այդ պահին իրազեկված չի եղել եւ ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի, առաջնությունը պետք է տրվի իրազեկված միջոցառմանը: Վարչական դատարանից սեպտեմբերի 6-ին Վահե Հովսեփյանին տեղեկացրել են, որ դատական նիստը տեղի է ունենալու այսօր առավոտյան ժամը 11-ին: Գործը քննելու է դատավոր Արծրուն Միրզոյանը: ՀԱԿ-ը մտադիր է այս գործը հասցնել մինչեւ Եվրոպական դատարան, եթե այն Հայաստանում լուծում չստանա:

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























