«Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները Նիգերի հարավ-արեւելքում բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելիս օգտագործում են «այրած հողի» մարտավարությունը: Այս մասին հայտնել է Նիգերի ԶՈւ ներկայացուցիչ, գնդապետ Աբու Թարքան:

«Խմբավորման անդամներն իրենց ճանապարհին այրում են ամեն բան՝ մզկիթներ, բնակելի տներ, խանութներ, մեքենաներ, մոտոցիկլեր: «Բոկո Հարամն» իրականացնում է «այրած հողի» մարտավարությունը»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը:

Աբու Թարքան այցելել է Դիֆայի շրջան, որը հաճախ է ենթարկվում արմատականների հարձակումներին: Նա մասնավորապես եղել է գյուղերում, որտեղ անցյալ շաբաթ հարեւան Նիգերիայից ներթափանցած «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները բազմաթիվ խաղաղ բնակիչներ էին սպանել: